Մեծ որևորվածությամբ Եղեգնուտ գյուղի 67-ամյա բնակչուհի Սիրանուշ Մանուկյանը պատմեց թե Սովետական միության տարիներին ինչպես են նշել մայիսի 1-ը և շատ ափսոսաց՝ այսօր չեն նշում:
«Երեք օր էինք նշում ՝ 30-ին, 1-ին ու 2-ին: Նախօրեին դպրոցում մեծ զեկույց էր կազմակերպվում՝ դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից էին ելույթ ունենում, պատմում էին տոնի մասին, նրա նշանակության մասին, զեկույցից հետո հերթը աշակերտներինն էր՝ երգում էին, արտասանում՝ ով պիոներ էր՝ պարտադիր կարմիր վզկապով, իսկ հաջորդ օրը՝1-ին, շատերը գնում էին քաղաք շքերթը նայելու, դե գյուղացիք շքերթին չէին մասնակցում, քաղաք էնքան դպրոցներ ու հիմնարկներ կային որ, ով պետքա գյուղից մեզ տաներ: Ամեն հիմնարկ իրա դրոշն ուներ, իրա դրոշակակիրը....... Շատ կարևոր օր էր: Շքերթից հետո բոլորն իջնում էին մեր ձորերը՝ Լոռվա ձորը միշտ էլ լավ քեֆի տեղա եղել: Խորոված էին անում ու նշում մայիսի 1-ը՝ ընտանիքներով կամ կոլեկտիվներով:
Այ սենց էլ ժողովուրդը ուրախանում էր, խաղաղ պայմաններ էին, երեք օր քեֆ էինք անում»:
Այ սենց էլ ժողովուրդը ուրախանում էր, խաղաղ պայմաններ էին, երեք օր քեֆ էինք անում»:
Комментариев нет:
Отправить комментарий