Մակերես` 12.26կմ2
Բնակչություն` 875
Համայնքը գտնվում է Լոռու հյուսիս-արեւելյան մասում: Այն հիմնադրվել է 1856թ.-ին: Մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հեռավորության վրա է գտնվում: Հարևան է Վահագնի եւ Դեբետ համայնքներին: Այն մոտ է երկաթուղուն, Վանաձոր-Ալավերդի ավտոճա
նապարհին:
նապարհին:
Գյուղը բարձր է ծովի մակերևույթից 1400-1600մ: Երեք կողմից շրջապատված է անտառներով:
Գյուղի արեւմտյան մասով հոսում է Փամբակ գետը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:
Գյուղի արեւմտյան մասով հոսում է Փամբակ գետը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:
Համայնքը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին: Ձմեռվա տեւողությունը, միջին հաշվով, 140 օր է: Ձմեռը մեղմ է, ամառը` զով: Անտառները հարուստ են հատապտուղներով:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 1225.9հա:
Համայնքի ցանքատարածքները ջրովի չեն, ոռոգման ցանց չունենալու պատճառով: Դա դժվարացնում է գյուղմթերքների արտադրության եւ բերքատվության բարձրացումը: Համայնքում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը եւ բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից: Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը:
Համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու: Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց: Բնության քմահաճույքները անդրադառնում են նաև անասնապահության բնագավառի առաջընթացին` կերի կուտակմանը եւ տեղափոխմանը:
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց` կառուցված երկրաշարժից հետո` բարվոք վիճակում, ուր սովորում են 200 աշակերտ: Դպրոցն ունի 20 աշխատատեղ, մեկ ուսուցչին ընկնում է 10 աշակերտ: Դպրոցն ունի գործող ջեռուցման համակարգ, ապահովված է ջրով, էլեկտրաէներգիայով: Զգացվում է դիդակտիկ նյութերի պակաս, ձեւավորված չեն համապատասխան կաբինետներ: Դպրոցն ունի բարձրագույն մասնագիտական կրթության ուսուցիչների պակաս: Համայնքը չունի մշակույթի տուն, չունի գործող գրադարան: Մշակույթի տունը ավերվել է երկրաշարժի ժամանակ, այն ժամանակավորապես տեղափոխվել է տնակ, որը զուրկ է տարրական հարմարություններից եւ շատ ցածր է սպասարկման կուլտուրան:
Համայնքը չունի սպորտ հրապարակ, սպորտային բոլոր միջոցառումները կազմակերպվում են դպրոցի մարզահրապարակում: Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է Վահագնի առողջապահական կենտրոնի տնօրինության տակ: Տեղավորված է ժամանակավոր տնակում, որը գտնվում է խիստ անմխիթար վիճակում: Ապահովված չէ առաջին բուժօգնության պարագաներով եւ դեղորայքով: Բուժկետն ունի մեկ աշխատող:
Комментариев нет:
Отправить комментарий