Ապրիլի 12-ին Երևանում կայացավ Հիկարի ակումբի` Գոջու-Րյու ոճի կարատեի առաջնությունը, որին մասնակցեց նաև Վանաձորի թիմը` ՀՀ ԳՈՋՈՒ - ՐՅՈՒ կարատե-Դո ֆեդերացիայի ավագ մարզիչ, թիմի գլխավոր մարզիչ Դրաստամատ Ղամբարյանի և մարզիչ Խաչիկ Երեմյանի գլխավորությամբ:
Մասնակիցներն 8 էին` Գոռ Ղարաքեշյանը, Սամվել Այդինյանը, Հայկ Քառյանը, Էրիկ և Էդիկ Հաջինյանները, Տիգրան Գասպարյանը, Վահե Ավագյանը, Նարեկ Ենգիբարյանը, որոնցից 5-ը վերադարձել են առաջին տեղերը գրաված` չնայած, որ ունեցել են հավասար ուժերով մրցակիցներ, մարտերը հաղթելը իսկապես դժվար է եղել: Չեմպիոններն են` Հայկ Քառյանը, Սամվել Այդինյանը, Էրիկ և Էդիկ Հաջինյանները և Գոռ Ղարաքեշյանը: 3-րդ տեղեր են գրավել Նարեկ Ենգիբարյանը և Տիգրան Գասպարյան:
-Բոլորս արդյունքներից շատ գոհ ենք , հաղթանակի կարևոր գրավականներից մեկը կարգուկանոնն է, որը կա մեր թիմում, երեխաներին միայն փորձն է պակասում, որն էլ լրացնում ենք այս մրցումերին մասնակցելով,- ասաց Դարաստամատ Ղամբարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий