15.05.2013

«Երազում եմ այնպիսի մի օրվա մասին, որ ռադիոունկնդիրներին բարի լույս ասեմ». Նունե Աղաջանյան


 Երիտասարդ Նունե Աղաջանյանը սովորում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ): Լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է: Նա ղեկավարում է նաեւ  ՎՊՄԻ-ի ուսանողական բլոգը : Աղջիկը պատմում է, որ բլոգը բացել է իր դասախոսներից մեկի խորհրդով, որպեսզի ծանոթանա ինտերնետային լրագրությանը եւ մի քիչ էլ գրելու փորձ ձեռք բերի. «Այնպես չէ, որ բլոգ հասկացության մասին ընդհանրապես չէի լսել, բայց ավելի շատ բան իմացա համալսարան ընդունվելուց հետո:
Անունը դրել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բլոգ, որպեսզի ընթերերցողը իմանա, որ այն ուսանողական է եւ նյութերի որակի առումով մի քիչ ներողամիտ լինի»: Նունեն բլոգում գրում է այն թեմաներով, որոնք, իր կարծիքով, կհետաքրքրեն ընթերցողին: Անդրադառնում է բոլոր ոլորտներին:
Նյութերը ավելի շատ լուրի տեսք ունեն: Բլոգերն ասում է, որ ինքն անձամբ է մասնացկում այն միջոցառումներին, որոնք հետո վերածում է նյութի. «Հրապարակումից առաջ ոչ ոք չի խմբագրում: Սակայն դասի ժամանակ դասախոսը նայում է եւ ուղղումներ կատարում»: ՎՊՄԻ-ի ուսանողական բլոգը երեք բաժին ունի: «Եղեգնուտ» բաժնում Նունեն գրում է գյուղի խնդիրների մասին: Փորձում է բացահայտել նաեւ այդ գյուղի կերպարներին: Երկրորդ բաժինը` Վանաձորն է: Այստեղ նա անդրադառնում է վանաձորյան անցուդարձին. «Երրորդ բաժնում` ՎՊՄԻ-ում միայն մեր բուհ-ին վերաբերող նյութերն են: Դրանք կարող են լինել թե՛ միջոցառումներ, թե խնդիրների բարձրաձայնում»: Նունեն ասում է, որ բլոգն իրեն մասնագիտական հմտություններ է տալիս: Նա նաեւ չի բացառում, որ հետագայում այն կարող է լրատվական կայք դառնալ: Իր բլոգի միջոցով աղջիկը փորձում է տեղեկություն տալ: Բլոգում ունեցած իր սիրելի նյութերից մեկը կոչվում է «Պագրիշկա վառեցինք». «Դա մեր գյուղի ավանդույթներից մեկն է` ամեն տարի դեկտեմբերի 31-ի գիշերը վառվող անվադողերի մասին է: Հետաքրքիր մրցույթ է կազմակերպվում թաղամասերի միջեւ, թե որը ավելի շատ անվադող կունենա այդ օրը կամ որ թաղամասի խարույկը ավելի երկար կվառվի»: Աղջիկը կարծում է, որ այսօր յուրքանչյուրը կարող է բլոգեր լինել, սակայն լրագրողը կարող է ուրիշ կերպ ներկայացնել իրադարձությունը: Երազանքները լրագրության հետ են կապված, ուզում է մի օր էլ ռադիոյում հայտնվել. «Երազում եմ այնպիսի մի օրվա մասին, որ ռադիոունկնդիրներին բարի լույս ասեմ»,- ասում է նա:
Արամ Արարատյան 

Комментариев нет:

Отправить комментарий