19.12.2012

ՕՀՄՄՄԴ




Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը հիմնադրվել է 2003 թվականին Հանրային աշխատանքներ ծրագրի շրջանակներում:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ‹‹ Փրկեք երեխաներին›› կազմակերպության օժանդակությամբ, համայնքի ուժերով:  Տնօրենը Հովհաննես Մանուկյանն է` սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն: Աշակերտների թվով Վանաձորի ամենամեծ մարզական դպրոցն է, ունի մոտ 300 աշակերտ, գործում է բոլորովին անվճար` քաղաքապետարանի ֆինանսավորմամբ,  քաղաքի տարբեր մասերում ունի մասնաշենքեր: Դասավանդում են ազատ ոճի ըմբշամարտ, բոքս, սամբո, ձյուդո:
  Դեկտեմբերի 21-23-ը Երևանում կայանալիք հանրապետական ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը ՕՀՄՄՄԴ-ից կմասնակցեն 5 ըմբիշ` Օհան Գիքինյանը (աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն), Նարեկ Սիրունյանը (Եվրոպայի պատանիների 3-րդ մրցանակակիր),Սամվել Պետրոսյանը (հայաստանյան պատանիների չեմպիոն), Դավիթ Շեկոյանը (հայաստանյան պատանիների 2-րդ մրցանակակիր) և փոքրերի խմբից` Մհեր Մարկոսյանը:
Հաջողություն մաղթենք մեր համաքաղաքացիներին, հույս ունենալով, որ նրանք նորից կվերադառնան հաղթանակած:

Комментариев нет:

Отправить комментарий