ՎՊՄԻ ուսանողները մարմնակրթության դասընթացներն անց են կացնում "Կենտրոն" մարզադպրոցում և շատ հաճախ են բողոքում, քանի որ մարզադպրոցը ինստիտուտից բավականին հեռու է:
Աղջիկները բողոքում են հանդերձարանից: Դրա պատուհանները շատ ցածր են, տարածքը փոքր է, երբեմն հարկ է լինում սպասել` սենյակում տեղ չլինելու պատճառով: Բողոքում են նախավարժանքի երկար տևողությունից, երբեմն նաև խաղերի բացակայությունից:
-Չնայած հասկանում ենք, որ ֆիզիկական կուլտուրան շատ կարևոր է մեր առողջության համար, բայց ճանապարհը իսկապես շատ երկար է,- ասաց հայոց լեզվի և գրականության առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Քոչարյանը:
- Մինչև մարզադպրոց ենք հասնում, կորչում է մարմնակրթությամբ զբաղվելու ցանկությունը, -հաստատում է լրագրության առաջին կուրսի ուսանողուհի Հեղինե Մկրտչյանը:
- Դասերին հազիվ ենք հասցնում, մանավանդ, այդպես քրտնաթաթախ դուրս գալը շատ վտանգավոր է, հիվանդանում ենք, հետո էլ մի ֆիզկուլտուրայի դասի պատճառով մի քանի օր դասի չենք գալիս, - ասաց լրագրության առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Թորոսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий