21.11.2012

ՎՊՄԻ-ի ուսխորհուրդն անհանգստացած է

Հոկտեմբերի 20-ին ՎՊՄԻ-ի ուսխորհրդի ներկայացուցիչները հանդիպեցին ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հետ:Հանդիպման նպատակը ուսխորհրդի նոր իրավունքների հաստատման և այն բոլոր հարցերի քննարկումն էր, որ անհանգստացնում են ուսանողներին:
Ամանակարևոր հարցը,որ քննքրկվեց,գրադարանում դասախոսների դասախոսությունների տպագիր օրինակների բացակայությունը կամ քանակով քիչ լինելն է:Այդ հարցին լուծմանը Գ.Խաչատրյանը խոստացավ անձամբ հետևել:
Ուսանողների մեջ մեծ աղմուկ էր բարձրացրել ՎՊՄԻ տրամադրած սկավառակների դատարկ պարունակությունը,որն ըստ նախատեսվածի պետք է օգներ ուսանողներին քննությունների ժամանակ,բայց այդպես էլ նպատակին չի ծառայել:
Ամենավերջում խոսեցին միջոցառումների մասին:Գ.Խաչատրյանն առաջարկեց ընտրել այնպիսի հանրապետական ճանաչում ունեցող մարդկանց,ովքեր դասախոսություններ կկարդան կամ կպատմեն իրենց գործնեության մասին:Այս նորությունն անչափ ուրախացրեց ներկա ուսանողներին:Ուսանողներն էլ իրենց հերթին առաջարկեցին կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն,քանի որ շատերն այդ ֆիլմերի 90%-ին ծանոթ չեն...



Комментариев нет:

Отправить комментарий