Ճանապարհաշինությունից հետո Եղեգնուտի գերխնդիրը տրանսպորտն է:Գյուղը չունի ավտոբուսներ,որոնք աշխատեն միայն իր համար:Երեք գյուղին`Եղեգնուտին,Դեբեդին և Դսեղին հատկացված է երկու ավտոբուս`առավոտյան և երեկոյան երթերի համար:
Սա միայն Եղեգնուտի խնդիրը չէ,բայց քանի որ ավտոբուսը գալիս է Դսեղից Դեբեդ, հետո նոր Եղեգնուտ,շատ հաճախ վերջինիս բնակիչների գրեթե 90% չի կարողանում օգտվել ավտոբուսից:Ինչքան կարելի է քաղաք գնալ կամ գյուղ վերադառնալ միմյանց տրորելով:
Այս ամենն ավելի սարսափելի է դառնում ուրբաթ և կիրակի օրերին,երբ գյուղերի ուսանողները գալիս են գյուղ և գնում քաղաք:Երբեմն էլ ուսանողներից շատերը ուղղակի չտեղավորվելու պատճառով քաղաք չեն հասնում...
Թե ինչքան ժամանակ կպահանջվի այս խնդրի լուծման համար հայտնի չէ,բայց կարելի է ենթադրել,որ ճանապարհաշինության նման պետք է տասնամյակներ սպասել...
Комментариев нет:
Отправить комментарий