15.11.2012

Հայտնի են ՎՊՄԻ -ի լավագույն կուրսերը

Նոյեմբերի 15-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները նշեցին ուսանողների միջազգային օրը:Միջոցառումը տեղի ունեցավ Լոռի ժամանցային կենտրոնում:
Որպես ավանդույթ,այս օրը հայտարարում են յուրաքանչյուր ֆակուլտետի լավագույն կուրսերի և ուսանողների անունները: Բանասիրական ֆակուլտետի լավագույն կուրս ճանաչվեց լրագրություն 4-րդ կուրսը, պատմաաշխարհագրականինը`պատմություն 3-րդը , կենսաբանաքիմիականինը `դեղագործական  4-րդը,ֆիզիկամաթեմատիկականինը` մաթեմատիկա 4-րդը և մանկավարժականինը`սոցմանկավարժություն 4-րդ կուրսը:Հայտարարվեցին նաև լավագույն ուսանողների անունները`յուրաքանչյուր ֆակուլտետից 2 ուսանող:Այս միջոցառումը մրցանակաբաշխական բնույթ էր կրում և մրցանակի արժանացավ նաև ձյուդոիստ,բրոնզե մեդալակիր Դավիդ Բադալյանը` լավագույն մարզիկ անվանակարգում:Նրան շնորհվեց նաև 200.000 դրամ,վանաձորցի մի գործչի կողմից,ով խնդրել էր չհրապարակել իր անունը:Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց երաժշտական համարներով,որոնք կատարում էին  ինստիտուտի մշակույթի բաժնի ուսանողները: Միջոցառմանը  ներկա էր ինստիտուտի դասախոսական  գրեթե ամբողջ կոլեկտիվը,ուսանողների զգալի մասը...
Տեղեկացնենք,որ ուսանողների միջազգային օրը նշում են 1946 թվականի նոյամբերի 17-ից և այն նվիրված է չեխոսլովակացի ուսանողներին,ովքեր  2-րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ ֆաշիստական ուժերի դեմ դիմադրություն էին ցույց տվել:Տոնը ասոցացվում է երիտասարդության,ուրախության հետ,բայց չպետքե մոռանալ դրա պատմությունը...
1939 թվականի նոյեմբերի 17-ին ֆաշիստական ուժերի կողմից ձերբակալվել են չեխ  ուսանողական միության ղեկավարները և գնդակահարվել,ավելի քան 1000 ուսանողների ուղարկել են համակենտրոնացման ճամբարներ,փակել են բոլոր ուսւմնական հաստատությունները...
Հենց այս ամենի հետևանքով այսօր կա ուսանողների միջազգային տոնը,և  կոչ է արվում ուրախանալ,զվարճանալ,մոռանալ բոլոր դասերի ու քննությունների մասին,բայց միշտ հիշել այն ամենը,որ կատարվեց չեխ  ուսանողների հետ....

Комментариев нет:

Отправить комментарий