Վանաձորի Առաջին հիվանդանոց մտնելիս առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է թվում,սակայն միանգամից աչքի է ընկնում առաջին հարկի արդեն վաղուց չվերանորոգված, բայց մաքրված վիճակը:
Խոսքը հատակը մաքուր պահելու մասին չէ,չնայած հիվանդանոցի սանիտարների պարտականություններն սկսվում և ավարտվում են հենց այստեղ:
Հիվանդասենյակների,հիվանդասենյակների զուգարանների մաքրության մասին հոգում են հիվանդապահները:Սանիտարները մաքրում են միայն միջանցքները,իսկ ընդհանուր զուգարաննեի մաքուր օդն ապահովում է քամին:
Զուգարանների փաստը երկրորդ պլան է մղվում,երբ գրեթե նույն վիճակում են նաև խոհանոցները:Հատկապես գարշահոտ են սառնարանները:Ուղղակի անկարելի է օգտվել նման սենյակներից ու կահույքից:Կահույքը հին է,բայց չ՞է որ կարևոր չէ դրա հին կամ նոր լինելը,կարևորը մաքրությունն է...
Комментариев нет:
Отправить комментарий