Մրցանակաբաշխությունը սկսվեց <<Փոքրիկ իշխան>> բարեգործական կենտրոնի փոքրիկ սաների պարով:
Ելույթ ունեցան <<Բարի'ն արա>>, <<Փոքրիկ իշխան>> կազմակերպությունների հիմնադիր-համակարդողները`ներկայացնելով իրենց ծրագրերը, կատարած աշխատանքների հաշվետվություննրը:
Շնորհակալագրեր հանձնվեցին <<բարի>> աշակերտուհիներին, <<բարի>> ուսուցիչներին,ուսումնական ամենաակտիվ հաստատություններին,հասարակական կազմակերպություններին`<<Գայաննա>> բարեգործական ՀԿ-ին,<<Լոռի>> ժամանցի կենտրոնին,Վանաձորի ԶԼՄ-ներին`<<Միգ>>,<<Ֆորտունա>>,<<Լոռի Tv>> հեռուստաընկերություններին:
Շնորհակալությունների արժանացան նաև անհատ բարերարները` Լիանա Կոնստանդյանը,Նելլի Հակոբյանը,Կրիստ Մարուքյանը,Արտյոմ Գրիգորյան,Արմեն Մատինյանը և հատուկ շնորհակալագիր <<Լոռի Tv>>-ի <<Բարի լույս>> հաղորդման հաղորդավար` Դավիթ Անտոնյանին:
Հայտարարված էին անվանակարգեր`<< Բարի բաց դաս>> անվանակարգում հաղթեց թիվ 10 դպրոցը,<<Պատանի բնապահպան>> անվանակարգում` թիվ 3 դպրոցը,<<Բարության կամուրջներ>> անվանակարգում` <<Էվրիկա>>-ն,<<Տարեցների բարեկամ>> անվանակարգում` թիվ 20 դպրոցը,<<Փոքրիկ գործընկեր>>անվանակարգում` թիվ 6 դպրոցը,<<Մշակութային բարի>> անվանակարգում` երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունը,<<Յուրօրինակ>> անվանակարգում` ՎՊՄԻ-ն և վերջապես, <<Ամենաակտիվ>> անվանակարգում հաղթեց թիվ 4 դպրոցը:
Ակցիան կազնակերպել են Հայկական Կարիտաս և <<Խաչվող ուղիներ>> հասարակական կազմակերպությունները:Այն մեկնարկել էր 2012 թ-ի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 23-ը:
Այս տարվա ակցիային մասնակցել են թվով 25 դպրոցներ,2 բուհեր,1 ուսումնարան, 2 մշակութային կենտրոններ,2 ՀԿ-ներ,2 ԶԼՄ -ներ,8 անհատներ:Կազմակերպվել է 213 բարեգործական միջոցառում...
Комментариев нет:
Отправить комментарий