Ըստ CRRC-ի տվյալների՝ Հայաստանի և Վրաստանի բնակչի նորմալ կենսակերպի համար ամենաքիչն անհրաժեշտ է ամսական 250 $, բայց 2014 թվականի տվյալներով նվազագույն աշխատավարձը 105,83 $ (Հայաստան) և 89,7 $ (Վրաստան), իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է. ադրբեջանցիներին պետք է 251-400$, բայց նրանք ստանում են նվազագույնը 120.47 $ (2014թ.)
Միջին հաշվով երեք երկրներում էլ նորմալ կենսակերպը շրջանառվում է ամսական 800-1200 $ սահմաններում:
Երջանկության համար փողը նպատա՞կ է, թե՞ միջոց ...
Ոմանք երջանիկ լինելու համար փողն են նախընտրում, ոմանք՝ շատ փող, ոմանք՝ հակառակը: Եթե վերլուծենք իրավիճակը ըստ վերը նշված երեք երկրների, ապա երեքում էլ բնակչության մեծամասնությունն իրեն երջանիկ է զգում (ըստ CRRC-ի), սակայն Հայաստանում իրենց դժբախտ համարող մարդիկ զարմանալիորեն ավելի շատ են, քան մյուս երկու երկրներում: Իրենց ամենաերջանիկ համարողներն ապրում են Վրաստանում: Ադրբեջանցիները նախընտրում են իրենց ո՛չ ծայրահեղ երջանիկ համարել, ո՛չ ծայրահեղ դժբախտ, նրանք նախընտրում են ոսկե միջինը: հարցը
Հետևապես «Երջանկության համար փողը նպատա՞կ է, թե՞ միջոց» հարցը մնում է արդիական:
Комментариев нет:
Отправить комментарий