Ավանդույթի համաձայն, Եղեգնուտի աշակերտները, ուսուցիչները այցելեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին` հարգելու իրենց նախնիների հիշատակը:
Ելույթ ունեցան գյուղի նախագահ Միշա Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Հովիկ Համբարձումյանը, դպրոցի զինղեկ Արամայիս Հակոբյանը:
Նրանք պատմեցին պատերազմի, գյուղի հերոսների, ինչպես նաև չմոռացան հիշատակել Շուշիի ազատագրան մասին:
Ցավոք, այսօր Եղեգնուտում Հայրենական մեծ պատերազմի մասնակից այլևս չկա:
Երեխաները, ինչպես բոլոր տարիներին, Հայրենական մեծ պատերազմին նվիրված երգեր երգեցին, արտասանեցին:
Վերջում կոչով հանդես եկավ Արամայիս Հակոբյանը.
- Չարչարվեք շատ բան իմանալ ձեր նախնիների մասին, նրանց գործերի մասին: Հայրենական մեծ պատերազմը մեր անցյալն է, որի մասին պարտավոր ենք իմանալ, հիշել և հարգել:
Комментариев нет:
Отправить комментарий