21.05.2013

Հիշենք և հարգենք մեր հերոսներին


Մայիսի 18-ին Վանաձորի Ս. Նարեկացի եկեղեցու դահլիճում  կայացավ Մայիսյան հերոսամատերին նվիրված միջոցառում:  Միջոցառումը կազմակերպել էր   Վանաձորի Գայի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցը:
Հյուրընկալվել էին Վանաձորի ազատամարտիկ-վետերանները, ովքեր բարձր ծափողջույններով հրավիրվեցին դահլիճ,  ՎՊՄԻ դասախոս,պ.գ.թ., դոցենետ,             << Արծվաշեն և որդիներ >> կազմակերպության նախագահ Յուրա Ղուլյանը, Տեր Վահան քահանա Ազարյանը: 
Իր օրհնական խոսքով հանդես եկավ Տեր Վահան քահանա Ազարյանը.
- Մենք միշտ շնորհակալ պիտի մնանք մեր      տղաներին, որ հիմա Արցախ աշխարհ ունենք: 
Յուրա Ղուլյանը իր ելույթի ժամանակ պատմեց Մայիսյան հերոսամարտերի մասին` Մեծ հայրենական պատերազմ, Շուշիի ազատագրում և այլն: Ափսոսանքով նշեց, որ  միջոցառմանը տղաները շատ ավելի քիչ են, քան աղջիկները.
- Տղաները պետք է քաջատեղյակ լինեն ամեն մանրունքին, նրանք են մեր վաղվա ապավենը: 

Պաշտոնական ելույթներից հետո թիվ 21 դպրոցի աշակերտները ներկայացան իրենց  ելույթներով` հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով:

Комментариев нет:

Отправить комментарий