21.05.2013

<< Չէի փոխի մասնագիտությունս, կանեի նույնը` սխալները ուղղած>> Արթուր Բաբայան

Արթուր Բաբայան` սպորտի միջազգային վարպետ, ՀՀ ծանրամարտի չեմպիոն, ՀՀ ծանրամարտի մեծահասակների հավաքականի տասակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, 10 տարի է ինչ Լոռու մարզի 10 լավագույն մարզիկներ շարքում է,  ԱՊՀ երկրների ոսկե մեդալակիր: 

- Քան՞ի տարեկանից եք զբաղվում ծանրամարտով:
- 9 տարեկանից:
- Ձեր նախնիներից ծանրամարտով զբաղվողներ եղե՞լ են:
- Այո, իհարկե, պապիկս` Հրաչիկ Բաբայանը,  հայրս` Գևորգ Բաբայանը, հիմա էլ ես և եղբայրս` Արման Բաբայանը:
- Ի՞նչ է ձեզ համար ծանրամարտը:
- Սիրված սպորտաձև, ապրելակերպի նոր ձև:   
- Դուք ձեռքի վնասվածք եք ստացել, կպատմե՞ք դրա մասին: 
- 2012 թ-ի Եվրոպայի առաջնությանն էինք պատրաստվում Ծաղկաձորում, մրցումներից ընդամենը 1 շաբաթ առաջ վնասեցի ձեռքս, զրկվելով թե' Եվրոպայի առաջնության մասնակցությունից, թե' Օլիմպիական խաղերի: 
- Երբվանի՞ց կրկին սկսեցիք մարզվել:
- Մեկ ամիս հետո սկսեցի կամաց- կամաց մարզվել, չնայած բուժումը մինչև այսօր էլ ընթացքի մեջ է, դրա համար էլ մրցումների դեռ չեմ մասնակցում:
- Առաջիկայում կմասնակցե՞ք որևէ մրցումի:
- Շուտով ՀՀ ծանրամարտի  գավաթի առաջնությունն է, եթե հաջողվի մինչ այդ բուժումը վերջացնել անպայման կմասնակցեմ, եթե մասնակցեմ հաղթածս երրորդ ՀՀ գավաթը կլինի: 
- Բացի ծանրամարտը է՞լ ինչով եք սիրում զբաղվել:
- Սիրում եմ ճամփորդել, հեռուստացույց դիտել:
- Ո՞րն է Ձեր համար հաջողության հասնելու գաղտնիքը:
- Սերը սպորտի նկատմամբ, կամքի ուժը, դե, իհարկե, նաև ֆիզիկական ուժ:
- Ձեր կյանքի նշանաբանը՞:
- Միշտ առաջ:
Արթուր Բաբայանի ցուցաբերած լավագույն արդյունքները  են ` պոկում վարժությունում 185 կգ, հրում վարժությունում` 230 կգ:

Комментариев нет:

Отправить комментарий