06.05.2013

<< Սև գոտին կյանքի ուրիշ ուղի է բացում >> Միսակ Մինասյան


- Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում ես կարատեով:

- Արդեն 11 տարի է: 
Ինչպե՞ս կարատեն հայտնվեց քո կյանքում:
- Ես չեմ որոշել, որ կարատեով եմ զբաղվելու, մեր թաղում կարատեի մարզիչ կար` Հայկ Աբոյանը, հենց  նա էլ  6 
 տարեկանից  ինձ պարապունքների տարավ:

Ի՞նչ դեր ունի նա քո կյանքում:

- Ես իրեն շատ եմ սիրել ու սիրում, ինքը ինձ կարատեի աշխարհ բերեց, ինքը  հիմա Մոսկվայում մարզիչ է, բայց շատ ավելի մեծ ավանդ է ներդրել իմ գլխավոր մարզիչը` Դրաստամատ Ղամբարյանը և իմ լավ ընկեր ու մարզիչ Խաչիկ Երեմյանը:
- Իսկ կարատեն ի՞նչ դեր ունի:
-  Կարատեն իմ կյանքի կարևոր փուլերից է  եղել, միշտ էլ այդպես կլինի: Մի կարևոր փաստ << Спорт красит человека >>:
- Ի՞նչ կլիներ, եթե չլիներ կարատեն:
- Եթե կարատեն չլիներ, լիքը բան ուրիշ կլիներ, ընդհանրապես բոլոր սպորտաձևերը մարդու կյանքում մեծ հեռանկարներ են բացում: Հիմա նույնիսկ դժվարացա ասել, թե ինչ կլիներ, կարատեն կյանքիս իմաստն է:
- Ի՞նչն ես մասնագիտությանդ մեջ ամենակարևորը համարում:
- Նպատակասլացությունը, համեստությունը: 
Լավ մարզիկը պետք է համեստ լինի միշտ և ամեն տեղ, կոնկրետ ես փորձում եմ այդպիսին լինել:
-  Կյանքիդ նշանաբան՞ը:
- Միշտ հասիր նպատակիդ:
- Ի՞նչ է սև գոտին քեզ համար:
- Սև գոտին.... սև գոտին կյանքի ուրիշ ուղի է բացում, ուրիշ հնարավորություններ տալիս: Հասկանում ես, որ ոչ թե գործդ հեշտացավ, այլ հակառակը` ամեն ինչ ավել է բարդանում` պատասխանատվությունն է մեծանում, իզուր  չեն ասել` հասնելը հեշտ է, պահելն է դժվար:
Բոլոր կարատեիստներին եմ ցանկանում, որ սև գոտի ստանան, դա բոլորի երազանքն է...




Комментариев нет:

Отправить комментарий