Ես չգիտեմ արդյոք ճի՞շտ կլինի օգտագործել <<Եղեգնուտի ավտոբուս>> արտահայտությունը, թե ոչ, քանի որ այդ նույն ավտոբուսը նաև Դսեղի, Դեբեդի բնակիչներն է ծառայում: Եվ ամեն օր քաղաք եկող ավտոբուսը հենց այն վիճակում է, որ տեսնում եք նկարներում:
Չափազանղ ծանրաբեռնված է, մանավանդ , ուրբաթ օրերին: Սա դեռ բավական չէ, Փամբակի բնակիչները այդ ժամին` 17:00-ին քաղաք են գնում և մեր վարորդը այս վիճակում որոշում է օգնության ձեռք մեկնել նրանց:
Չափազանղ ծանրաբեռնված է, մանավանդ , ուրբաթ օրերին: Սա դեռ բավական չէ, Փամբակի բնակիչները այդ ժամին` 17:00-ին քաղաք են գնում և մեր վարորդը այս վիճակում որոշում է օգնության ձեռք մեկնել նրանց:
Դե իհարկե դսեղեցիները անհարմարություն չեն զգա` բոլորը նստած են, դեբեդեցիները նույնպես քիչ թե շատ տեղավորված են, իսկ այ եղեգնուտցիներ գործը իսկպես լավ չէ: Չգիտես ոտքդ որտեղ դնես, գլուխդ ուր թեքես, որ սրա-նրա տհաճ օծանելիքի հոտից շնչասպառ չլինես,և սա դեռ ամենը չէ, ավտոբուսի բռնակներն այնքան կեղտոտ են որ զզվանքով ես ձեռք տալիս: Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, իսկապես ցավալի է....
Комментариев нет:
Отправить комментарий