12.03.2013

Ինչ արտահայտություններ են տղաները օգտագործում մարտի 8-ին

Մարտի 8-ին այնպիսի արտահայտություններ կարող ես լսել, որ մտքովդ անգամ չեն  անցել:
Ոմանք դժգոհ են գներից.
-Ար'ա, հոր գինն էլ հետնա վրեն դրել... 100 դրամանոց վարդը 700 ա ասում...

Ոմանք դժգոհ են ընկերների արարքներից.
-Արա, դաժե են Լոկոնա սյուրպրիզ անում, դու ասում ես չէ, բա որ իրանց տանը խոսան:
-Ես չեմ ջոգմ այ ախպեր, չկարեցար էտ աղջկա հմար մի բան անես...
Ոմանք ինչ-որ բան են ծրագրում.
-Հ՞ն, էսօր ինչ ենք կազմակերպում ախպեր'ս:
-Ինձ էսօր քո ավտոն պետք կգա, կարաս չ՞է ադալժիտ անես:
Ոմանք պատմում են իրենց և իրենց ընկերուհու հարաբերությունների մասին.
-Ասել եմ քեզ սյուրպրիզա սպասվում, ու էտ չսյուրպրիզ կլինի
-Էրեգ  ասավ կարգին նվեր կնվիրես, ասի ոչ էլ կնվիրեմ, չջոգեց որ լուրջ եմ ասում:
( Ու այստեղ մի մետր հռ-հռ )
Ու հենց այսպես խոսողների ընկերերը հանդիմանում են այսպես.
-Արա ամոթ էլ չես անում, բա ասում ես սիրում ես:
ԷԷԷԷԷԷ տղաներ ջան, երանի այ այսպիսի ընկերներ շատ լինեն, ովքեր գուցե խելառներին խելքի բերեն...



Комментариев нет:

Отправить комментарий