- Տիկին Պապինյան, պատմաբան եք, ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը:
-Դեռ փոքրուց շատ եմ սիրել մանկավարժի մասնագիտությունը, երազել եմ ձեռքիս մատյան ունենալու մասին, էրեխեքով որ խաղում էինք, ես միշտ ուսուցչուհին էի լինում, քույրս ինձնից մեծ էր, բայց մատյանը իմ ձեռքին էր լինում:
-Ինչպե՞ս ընդունվեցիք ( գիտեի, որ հետաքրքիր պատմություն ունի ):
-Էն ժամանակ հիմիկվա պես չէր, ամեն ինչ ինքնուրույն եմ արել,պարապել եմ, թղթերս տվել, ամեն ինչ ինքնուրույն:
Քննության օրը մի բեռնատարով մի կերպ հասա քաղաք, քննության սկսելուն դեռ մի ժամ կար, պարզվեց անձնագիրս մոռացել եմ, էլի հետ եկա գյուղ, արագ-արագ մտա տուն, անձնագիրս վերցրի, տնեցիները չհարցրեցին էլ ինչա եղել, ու էլի պո'ւկ, քաղաք եմ գնացել, էն պահին հասա, որ արդեն մտնելու ժամանակն էր, շնչակտուր մտել եմ քննության: Չնայած առաջին տարին կտրվեցի, բայց միայն այն պատճառով, որ գյուղի էրեխա էի, դուս չէի եկել, բայց դե երկրորդ տարին ընդունվեցի:
-Ինչպե՞ս է անցել Ձեր ուսանողական կյանքը:
_ Ինչպիսին պետք է լիներ, մեր ժամանակ մտածում էինք միայն գրքերի մասին` կարդալ, կարդալ ու էլի կարդալ: Շատ էքսկուրսիաներ ենք գնացել, մեր սովորածն ավելի է ամրապնդվել տեսնելով, ուսումնասիրելով:
- Հանդիպո՞ւմ եք ուսանողական ընկերներին:
- Իհարկե, վերապատրաստման դասընթացներին, ովքեր որ ուսուցչուհի են, հանդիպում ենք ու դա մեզ համար տոն է:
- Ձեր աշխատանքային տարիների ընթացքում ի՞նչն եք կարևորում:
- Կարևորել և կարևորում եմ վերաբերմունքը երեխայի հանդեպ, քանի որ ինչ տարիքում էլ լինի երեխան, ինքնասիրություն ունի և ես միշտ աշխատել եմ չվիրավորել նրան: Գուցե զայրացած ժամանակ ինչ-որ բան ասած լինեմ, բայց հետո այնպես եմ արել որ ամեն ինչ հարթվի և ինձնից նեղացած չմնա:
-Քանի՞ տարի է որ աշխատում եք:
- Ուղիղ 39 տարի է աշխատում եմ Եղեգնուտի միջնակարգ դպրոցում:
- Չե՞ք ուզում հանգստանալ:
-Կարծում եմ իսկապես ժամանակն է, արդեն հոգնում եմ, բայց ոչ թե աշխատանքից, այլ աշխատելուց: Ամեն դեպքում սիրել և սիրում եմ իմ գործը:
- Շնորհակալություն տիկին ( ընկեր ) Պապինյան, Դուք հրաշալի մանկավարժ եք.....

Комментариев нет:
Отправить комментарий