Այսօր ՎՊՄԻ-ում կայացավ << Աշխարհի հայերը , Ռուսաստանի ճանաչված հայերը>>,( "Люди мира, Знаменитые армяны России" ) գրքի շնորհանդեսը:
Գիրքը ներառում է աշխարհի ճանաչված հայերի մասին տեղեկություններ` նրանց կենսագրությունը, գործունեությունը, ինչպես օրինակ` Արտյոմ Յակովլեվիչ Կարապետյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ստեփան Միկոյանը և այլք:
Գրքի հեղինակը և գլխավոր խմբագիրը` Ստեփան Հեքիմյանը, սկզբում խոսեց գրքի բովանդակության, նպատակի մասին, ապա պարզաբանեց հայի կերպարը արտասահմանում` հատկապես Ռուսաստանում:
- Մենք, իհարկե, Ռուսաստանում շատ ճանաչված մարդիկ ունենք, բայց ընդհանուր առմամբ այնտեղ հայ ասելով հասկանում են խորոված անող կամ ճանապարհներն ասֆալտապատող մարդ: Հենց այս պատճառով ես որոշեցի հրատարակել այս գիրքը:
- Մենք` հայերս մեղավոր ենք, որովհոտև մենք ոչ մի անգամ չկարողացանք ճիշտ ներկայացնել մեր պատմությունը և մշակույթը, և հիմա մենք ուզում եք ուղղել այդ սխալը:
Комментариев нет:
Отправить комментарий