26.03.2013

Սպորտը կյանքս է. ազատ ոճի ըմբիշ Հարություն Կոնսուլյան

-Երբվանի՞ց եք զբաղվում ըմբշամարտով:
- 10 տարեկանից զբաղվում եմ ըմբշամարտով, դե դպրոցում չէի սովորում...
-Ո՞վ է ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
-Հայրս:
-Ի՞նչ է Ձեզ համար սպորտը:
- Սպորտը կյանքս է, ավելին քան ապրելու միջոց:

- Ծնողներիդ կողմից ուրիշ մասնագիտություն ընտրելու հորդորներ չե՞ն եղել:
-Հա, շատ բան  են առաջարկել, բայց ես իմ որոշումից հետ չեմ կանգնել:
-  Մի քանի օրից մրցումներն են,  ինչպե՞ս եք տրամադրված :
Հաղթական, այսպես պետք է տրամադրվել յուրաքանչյուր մրցումից առաջ:
-Մրցումների ժամանակ ո՞ւմ ներկայությունն է Ձեզ ամենաշատը ուժ  տալիս:
-Իմ մարզչի, մնացածի ներկայությունից շեղվում եմ:
- Մարտից առաջ ի՞նչն է Ձեզ օգնում կենտրոնանալ:
- Երաժշտությունը և մարզչիս խորհուրդները:
-Երբևէ առիթ եղե՞լ է Ձեր հմտությունները փողոցում  օգտագործելու:
- Չե, ոչ մի անգամ, գորգից դուրս դեռ չեմ կռվել, հույս ունեմ որ հարկ չի էլ լինի...
                                               Հաղթանակ ցանկանանք Հարություն Կոնսուլյանին:

Комментариев нет:

Отправить комментарий