Մեկնաբանն այն մարդն է, որ տրամադրություն
է ստեղծում:
Որպես կանոն, մարզական մեկնաբան կարող են դառնալ պրոֆեսիոնալ
լրագրողները, որոնք հրաշալի գիտելիքներ ունեն այս կամ այն սպորտաձևից, սակայն, հնարավոր
է, որ մեկնաբանը լինի մարզիկ կամ նախկին մարզիկ, ով շատ լավ հասկանում է այդ ոլորտից,
բայց մեծ հաջողությունների հասնել չի կարողացել: Տվյալ դեպքում գուցե մտածում են, որ
լրագրությունն է այն միակ ոլորտը, որի միջոցով ավելի մոտ են զգում սպորտին, և կամ դա
մեկն է, որ կարողանքում է հրաշալի խոսել, մեկնաբանել, վերլուծել իրավիճակը, ունի գրավիչ
ձայն ու հումորի գերազանց զգացում: Այսինքն, ոչ ոք չի սահմանել, որ մեկնաբանը պարտադիր
պիտի լրագրող լինի:
Օրինակ՝ ԽՍՀՄ-ի լավագույն մեկնաբաններից էր Կոտե Իվանովիչ
Մախարաձեն, որ 1944-48 թթ խաղացել է ԽՍՀՄ-ի բասկետբոլի «Դինամո» ակումբում, իսկ հետո դարձել մեկնաբան: Ինչպես նշում
է profguide.ru կայքը, նա ուներ հրաշալի ձայն, գերազանց հումորի զգացում՝ «Арбитр делает
предупреждение: не надо
забирать мяч
у колумбийцев, они тоже хотят
поиграть»,«Вот… удар! Я на него
обратил внимание еще в гостинице»:
Մարզական մեկնաբանի
աշխատանքը բազմազան է, բազմակողմանի
ու հետաքրքիր: Նա մեկնաբանում է,
քննարկումներ անցկացնում, հանդես գալիս հրապարակախոսական տեքստերով, հոդվածներով
և այլն: Կարող է աշխատել և՛ TV-ում, և՛ թերթում և՛ ռադիոյում:
Մարզական մեկնաբանը չի կարող սահմանափակել իր աշխատանքը,
և պետք չէ ասել, որ դա հեշտ ու նախանձելի գործ է, դա բարդագույն աշխատանքներից մեկն
է: Մեկնաբանն այն քիչ մասնագետներից է, որ պարտավոր է լիարժեք կենտրոնանալ՝ լսել, տեսնել,
խոսել, մտածել, հաղորդել, վերլուծել, «խանգարել»:
Եվ ինչպես իր գրքում
է նշում Կոտե Իվանովիչը՝«Պիտի միշտ հիշել, որ ձեզ լսում կամ նայում են հազարավոր «աննորմալներ»,
որոնք ամեն պահի պատրաստ են ձեզ կուլ տալ, եթե ինչ որ բան սխալ ասեք իրենց սիրելի մարզիկների
մասին: Պետք է հատուկ շնորհ ունենալ, ոչ միայն արագ մտածելու, այլև մտքերդ ու բառերն օդում անմիջապես դուրս շպրտելու»:
Ցանկացած մասնագիտություն ապրելակերպի
իր կանոններն
է թելադրում: Մարզական մեկաբանը կարիք ունի անընդհատ ճանապարհորդելու, տարբեր մարդկանց հետ շփվելու, տարբեր ոլորտի մարդկանց: Մարզական մեկնաբան ասելով, ես հասկանում եմ,
որ այդ մարդիկ չափազանց սիրում են սպորտը, ապրում են դրանով: Նրանք ստիպած են և պիտի հիշեն միլիոնավոր
անուններ, փաստեր, մանրուքներ, լինի պոզիտիվ, ունենա ընտիր բառապաշար, պիտի սիրի և կարողանա էմոցիոնալ, գրավիչ խոսել:
Ամենակարևոր փաստն այն է,
որ մեկնաբանը
չխաբի կամ մակսիմալ փորձի չխաբել իր հեռուստադիտողներին, ռադիոունկնդիրներին: Դա կավելացնի նրա լսարանի թիվը, մարդիկ կվստահեն նրան և նա հետաքրքիր կլինի բոլոր սոցիալական
խմբերի համար: Պետք է կարողանալ
չթաքցնել սեփական էմոցիաները, բայց նաև չպարտադրել
դրանք դիտողին, չխանգարել
նրան, ստեղծել ներդաշնակ միջավայր, լինել բարիացակամ և օբյեկտիվ:
Առաջ է գալիս մի շատ կարևոր հարց, որ առաջանում է գրեթե բոլորի մոտ՝ ինչո՞վ են տարբերվում
մարզական լրագրողն ու մեկնաբանը:
Մարզական լրագրողը ժամանակ ունի մտքերը հավաքելու
և գեղեցիկ, գրավիչ տեքստ գրելու կամ ռեպորտաժ պատրաստելու համար, իսկ մարզական մեկնաբանի
համար կա մի կարևոր պաստ՝ աշխատում ես հենց այդ պահին, այդ միջավայրում կամ երբե՛ք:
Շատ կարևոր է նաև ձայնի գործոնը, սակայն ռուս մեկնաբան Վլոդիմիր Ժարկովը նշում է,
որ երբ լսեց իր ձայնը ձայնագրված 25 տարի հետո, սարսափեց, այսինքն մեկնաբան կարելի է դառնել և առանց ձայնային գերազանց տվյալների:
Եթե մարզական մեկնաբան ես,
ուրեմն պիտի չվախենաս բարձրախոսից (միկրոֆոնից), կառավերես
իրավիճակը, եթե ինչ որ արտառոց բան էլ տեղի ունենա, պատմիր դիտողներին կամ ունկընդիներին, այնպես, որ նրանց հետաքրքիր լինի: Ցանկալի է մեկից ավելի լեզուների
իմացությունը՝ գրական մակարդակով:
Մարզական մեկնաբանը
նա չէ,
որ միայն խոսի տվյալ խաղի կամ մենամարտի մասին: Նրանք պարտավոր են լավ պատրաստվել
եթերի համար: Ուսումնասիրել
հակառակորդների կարիեռայի
պատմությունը, անցած խաղերը կամ մենամարտները, չափազանց դժվար է մեկնաբանել
անծանոթ թիմի խաղը: Մինիմալ հաշվով 30 րոպեն ծախսվում է թիմի կազմին ծանոթանալու վրա,
որովհետև անկարելի է հիշել, թե այդ թիմի 7 համարի տակ ով է վազվզում: Պետք է ուսումնասիրել
խաղացողների անձնական կյանքը, հոբբիները, ինչ կրթություն ունի, ինչով է սիրում զբաղվել ազատ ժամանակ, ինչ գրքեր է սիրում կարդալ, ինչ երաժշտություն է լսում, ինչ դաջվածքներ ունի, և հետաքրքրվել ոչ միայն նրանց ներկայով, այլև՝ անցյալով ու գալիքի պլաններով
հեռուստադիտողներին և առավելապես ռադիոունկնդիրներին չձանձրացնելու
համար:
Շատ մեկնաբաններ, ասում են, որ եթերից կես կամ մեկ ժամ առաջ
ցանկալի է ոչինչ չուտել, չխմել գազավորված ըմպելիքներ, դե իհարկե, ալկոհոլը բացառվում
է:
Ինչ վերաբերում է մարզիկների և մեկնաբանների ընկերությանը`ոմանք կարծում են, որ դա լավ է և մեկնաբանը ավելի մեծ հնարավորություն
ունի առարկան ավելի լավ ճանաչելու ու պատկերացնելու համար, իսկ ոմանք պնդում են, որ
այսօրվա եթերում խաղացողներին կամ առարկան իմանալը, փաստորեն, այնքան էլ կարևոր փաստեր
չեն:
Օբյեկտիվ լինել, չի նշականում առաջնորդվել «Դու իմ ընկերն ես, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»
կարգախոսով: Պետք է քայլել անձրևի կաթիլների
տակ ու չթրջվել:
Մեկնաբանը կարող է վնասել, ոչ միայն խաղացողին, այլ նաև ակումբի ղեկավարին: Եվ ոչ միայն, այն մարդուն, ով պատասխանատու է, ասենք, դաշտում
աճեցված խոտի համար կամ կազմակերպված մենամարտի համար, պետք է շատ ուշադիր լինել ոչ
ոքի չվնասելու համար և սա առավել կարևոր խնդիր է:
Եթե առավել անկեղծ ու ռեալ խոսենք մարզական մեկնաբանների
մասին, ընդհանոր առմամբ, ապա պիտի նաև նշենք, որ ցանկացած մենկաբանի ասում են, թե ինչ
խոսի և գրեթե բոլորը գիտեն՝ ինչ կարելի է ասել և ինչ՝ ոչ: eurosport.ru կայքի մեկնաբաններից մեկը, որ
հոդվածում չէր ներկայացել, նշել էր, որ ազգային խաղերից մեկի ժամանակ, երբ սուբյեկտիվ
կարծիք էր հնչեցրել իր սիրելի թիմի մասին, նրան անմիջապես խմբագրությունից նկատողություն էին արել:
Ըստ վիճակագրության, ցանկացած մարզական լրագրողի մոտ, եթերի
ժամանակ 5% վրիպակներ են լինում և սա կապված էր մեկնաբանի իմացական մակարդակի կամ պատրաստվածության
հետ: Այս դեպքերում շատերն են «ներողություն» ասելու ցանկություն ունենում, բայց պրոֆեսիոնալները
պնդում են, որ դրանցից կախվել պետք չէ, դա բնական է և որոշ դեպքերում՝ նաև անհրաժեշտ:
Լինում են պահեր, երբ հուշումների կարիք է
լինում, օրինակ՝ երբ ռեժիսորն ասում ՝ «Հիմա գովազդ» կամ կոլեգադ թղթի վրա գրում է,
թե ինչ պետք է ասես, ականջին ասել պետք չէ, չէ՞ որ դու ականջակալներով ես: J
Մի քանի բառով լեգենդների մասին
ԽՍՀՄ-ի մարզական լրագրության պատմության մեջ, լավագույն մեկնաբանները
Նիկոլայ Օզյորովն ու Վլոդիմիր Մասլոչենկոն են: Նրանց համեմատելը նման կլինի Պելեի և
Մարադոնայի համեմատությանը: Մարադոնան ավելի շատ է երևացել էկրանին, բայց Պելեն առավել
փայլուն խաղացող էր:
Նիկոլայ Նիկոլայեվիչին վաղուց արդեն մոռացել են, բայց շատ
մեկնաբաններ հենց նրանով ոգևորված են մարզական լրագրության ոլորտ մտնում՝ «Говорит
и показывает Москва» սա իրոք մթնոլորտ էր ստեղծում:
Եվ վերջում` մի քանի հումորային
շեդեվրներ, մեկնաբանների
կողմից J
1.
6:0! Это уже больше, чем «Какая боль...».
2.
Футболистам, у которых нет потомства,
не рекомендуется вставать в стенку, когда штрафные бьет Роберто
Карлос.
3. Под мышкой, как мыло в ванной, скользнула шайба.
4. Ай-яй-яй-яй-яй! Вы со мной согласны?
5. Ну куда ты отдаешь пас! Я же тебе кричу, что он вне
игры!
6. Фигурное катание — это же искусство, это даже не футбол!