Արդար կլիներ, եթե ես ամեն հարմար
առիթով ասեի, որ քեզնից հետո էլ ոչ ոքի չկարողացա Կարոտել:
Հարգեցի, սիրեցի, ատեցի, հիասթափվեցի,
բայց չԿարոտեցի, երբեք…
...
Գիտես .... ես զգացել եմ, թե ոնց
ես ինձ մոռացել … Մեկ ու կես տարի շարունակ ինձ մոռացել ես… Կարծես անդնդի եզրին լինեմ, իսկ
դու բռնել ես ձեռքս: Չես փրկում, բայց
չես էլ սպանում…
...
Կաթիլները դանդաղ ցած են գլորվում
վզից, անցնում մեջքով ու կորչում սիբիչի փափուկ
հյուսվացքներում` «Ամեն կաթիլը մի համբույր է, ամեն կաթիլն իմ շուրթերն են՝ քո հոտով…»:
հյուսվացքներում` «Ամեն կաթիլը մի համբույր է, ամեն կաթիլն իմ շուրթերն են՝ քո հոտով…»:
...
-Կուզե՞ք մայրուղով քշեմ:
-Չէ, ինձ քաղաքի լույսերն են պետք:
...
Ուղղակի խմեք միասին կամ ավելի վատ՝ ծխեք կամ էլ՝ ծայրահեղ
վատ՝ գրկեք նրան ու
թող իրեն ոչինչ ու թույլ զգա կամ այնպես գրկեք, որ լաց լինի, որ կապվածություն զգա
դեպի ձեզ, թող այդ ձեր թվացյալ, ծայրաստիճան հոգատարությունը սպանի նրան: Ո՞ւմ է
պետք…
թող իրեն ոչինչ ու թույլ զգա կամ այնպես գրկեք, որ լաց լինի, որ կապվածություն զգա
դեպի ձեզ, թող այդ ձեր թվացյալ, ծայրաստիճան հոգատարությունը սպանի նրան: Ո՞ւմ է
պետք…
...
.... իսկ եթե շփոթված հարցներ, թե ինչ
երազանք ունեմ, կասեի՝ «Երազում եմ սիրելիիս հետ պաղպաղակ ուտել»: Այո՛, երևի, հենց
դա էլ կասեի…
...
.... իսկ իմ ինչի՞ն են պետք ծաղիկները:
Հա, գիտեմ, երեք օրից աղբարկղ նետելու
համար: Այո', դրա համար ինձ հենց ծաղիկներ են պետք… Բայց ես քո նվիրած, պուճուր, ճերմակ, դեղին կենտրոնով, նիհար
տերևներով… ձնծաղիկներն եմ ուզում… Որ
ես հաստատ կպահեի իմ ամենասիրելի գրքի, ամենասիրած
էջում՝ մտածելով, որ նվիրածդ հենց այդ կարդացածս տողերի մասին է և կամ այդ տողերն են հենց այդ ծաղկի մասին… Ձնծաղիկներ… նիհար տերևներով, դեղին կենտրոնով, ճերմակ, պուճուր… Քո նվիրած…
Комментариев нет:
Отправить комментарий