Կորցնում եմ հավասարակշռությունս, զգում եմ մազերիս անկանոն տատանումը քամուց, վերարկուս ուսերիցս ընկնում է ձյան մեջ՝ ի ցույց դնելով խավարից ու ալկոհոլից հյուծված մարմինս: Չեմ պատասխանում, քամին հասնում է ոսկորներիս, եղունգներս սկսում են ցավալ ցրտից՝ անտարբերությունս ու հիասթափութնունս ավելի կարծրացնելով:
http://enun-legna.blogspot.am/2017/02/blog-post.html
http://enun-legna.blogspot.am/2017/02/blog-post.html
Комментариев нет:
Отправить комментарий