Այսօր ՎՊՄԻ-ում << Պատմություն 3>> կուրսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն սկսվեց ֆիլմով, որը Ցեղասպանության մասին էր պատմում, ցույց տալով այն բոլոր վայրագությունները, որ արել են թուրքերը 1915-ին:
Ֆիլմից անմիջապես հետո հայտարարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգող լռության րոպե: Պաշտոնական արարողություններից հետո ուսանողները հանդես եկան իրենց ելույթներով: Դրանք լեցուն էին երգերով,կոչերով, ինչպես` պետք է գերազանցենք մեր թշնամիներին, նախ` թուրքին, մեր ամեն օրը պետք է ապրիլի 24 լինի և այլն: Միջոցառման վերջում իր շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ ՎՊՄԻ դասախոս, Պ.Գ.Թ. դոցենտ Յուրա Ղուլյանը.
- Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, դուք այսօր ձեր այս քայլով ցույց տվեցիք, որ դուք մեծ հայրենասերներ եք, շատ ապրեք..
Комментариев нет:
Отправить комментарий