19.12.2012

Ինձ էլ Տիգրանի մոլորակի տոմս կտա՞ք



Դեկտեմբերի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ‹‹Բոհեմ›› կամերային թատրոնի ներկայացումը` ամանորը Տիգրանի մոլորակում:
Այն կրթական-դաստիարակչական բնույթ էր կրում: Ներկայացման մեջ շեշտը դրվել էր կետադրական նշանների, ինչպես նաև երեխաներին դեպի կրթությունը մղելու վրա:
Հաճելի էր տեսնել երեխաների ուրախ դեմքերը, կամ թե ինչպես են անհամբերությամբ սպասում ներկայացման սկսվելուն, մասնակցում դերասնների խաղին,բարձր ծափահարում: Նրանց ծիծաղն ամեն անգամ թնդեցնում էր դահլիճը...
Ներկայացումների դերը երեխաների կյանքում շատ կարևոր են: Զարգացնում են նրանց երևակայությունը, նոր մտահորիզոններ պարգևում...
Ամենակարևորն այն է, որ երեխաները սպասում են այս օրերին` թ'ե Ձմեռ պապիկին, թ'ե գժուկ կերպարներին տեսնելու և թե թատրոն գնալու համար

Комментариев нет:

Отправить комментарий