05.03.2013

Ստիպված փողոցով ենք քայլում...

Դիմաց թաղամասի Աղայան փողոցի  մայթն է: Մայթի այս հատվածով երկու հոգի կողք կողքի ուղղակի չեն կարող քայլել, քանի որ ոմանք որոշել են իրենց բիզնեսը հենց մայթում կազմակերպել:
Վարձակալել են  փոքրիկ խանութներ`դրանց դիմացի հսկայական տարածքներով հանդերձ:  Ի՞նչ անի այստեղով անցնողը: 
Վաճառող Էդուարդ Մինասյանին բոլորովին չի անհանգստացնում սա. 
- Ես այս ամենի համար վճարում եմ: 
Վճարում է խանութի վարձակալությա՞ն, թե ՞                        մայթի համար. սա է խնդիրը:  Անցորդներն  
առանց արտահայտվելու չեն հեռանում:  Մինչև ե՞րբ կշարունակվի այս ամենը, մարդիկ անհանգստանում են: Չնայած մյուս կողմից սա շատ հարմար է շուկայից հեռու ապրող բնակիչների համար, բայց դա չի նշանակում, որ վաճառողները իրենց գործով անհանգստություն են պատճառելու բնակիչներին: 




























Комментариев нет:

Отправить комментарий