17.10.2014

Բանից անտեղյակ վանաձորցիները

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Վանաձորի համայնքի 2015թ. բյուջեի նախագծի հանրային քննարկում:  85000 բնակչությամբ քաղաքից ներկա էին 50-ը, որից 30-ը քաղաքապետարանի աշխատակիցներ:
Մեր իրականացրած հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ վանաձորցիները տեղյակ չէին քննարկումից: Հարցվածների մի մասն էլ տեղյակ լինելու դեպքում չէր մասնակցի, քանի որ իմաստ չի տեսնում.
Հասմիկ Խաչատրյան, մանկավարժ. «Իմաստ չկա ներկա լինելու, որովհետև իրենք անում են այն, ինչ ուզում են»:
Մասնագիտությամբ տնտեսագետ վանաձորցին (չցանկացավ ներկայանալ) նշեց, որ տեղյակ չի եղել, բայց իմանալու դեպքում անպայման կմասնակցեր.
«Վանաձորի բյուջեն կտրամադրեի մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը և արդարության վերականգնմանը` պետական ամեն կառույց անարդար է` ջրմուղից մինչև մարզպետարան»:
Յանա Եղշատյան, ուսանողուհի, լրագրող
«Հանրային քննարկման նման չէր, լրագրողների խոսքը սահմանափակվում էր 2 հարցով»:
Նարինե Բաղդասարյան, ուսանողուհի, լրագրող
«Հնչած առաջարկները ուշադրության չէին արժանանում: Եղավ կոնկրետ առաջարկ, որ ոչ թե երիտասարդներ մաքրեն այգիները` սեփական նախաձեռնությամբ, այլ բյուջեից տրամադրվի որոշակի գումար»:
Վանաձորցիները դժգոհ են քաղաքի ներկա վիճակից՝ հատկապես բնակչության սոցիալական վիճակից, ոչ նորմալ տրանսպորտից, աշխատատեղերի քչությունից, ցածր աշխատավարձերից, աղբահանությունից և այլ:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանի կարծիքով հնարավոր չէ նոր ծրագրեր իրականացնել, քանի որ Վանաձորի բյուջեն գոյատևման և պահպանման բյուջե է:

Վանաձորի պետական համալսարան
Լրագրություն 3

Комментариев нет:

Отправить комментарий