09.11.2014

Մասնագիտությունն աշխատանք է հանուն քեզ, բայց ի շահ ուրիշների

Մասնագիտության ընտրությունը կյանքի  ամենալուրջ ու կարևոր քայլերից է:
Մենք դրան պատրաստվում ենք մանկուց՝ ատամհատիկ, կրթօջախներ, տարատեսակ հարցեր կամ համոզել ու պարտադրել: Ոմանք ենթարկվում են, ոմանք՝ ընտրում կյանքի սեփական ճանապարհը:
Շատերի ընտրությունն իդեալական է թվում, իսկ ոմանց ընտրությանը հաջորդում է հիասթափությունը:
 Արեն Ոսկանյան, ԵԹԿՊԻ ՎՄ, ռեժիսուրա
- Երբ տեսնում ես, թե ինչ որակ կա կոնկրետ կինոաշխարհում, հիասթափվում ես, որովհետև շատ քիչ գիտելիք ես ստանում, օրինակ, Լոնդոնում ապրող հասակակցիդ համեմատ, բուհ ընդունվելիս սպասելիքներս մեծ չէին, ստացածս էլ մեծ չի, պրակտիկան, որ ամենակարևորն է՝ քիչ է
Մարինե Շահնազարյան, ՎՊՀ, ռուսաց լեզու գրականություն
- Իհա՛րկե, բոլորիս մոտ հնարավոր է լինեն պահեր, որ մտածենք, թե ինչ գործ ունեմ այստեղ, սա իմը չէր, բայց դրանք ուղղակի պահեր են, սպասելիքներս ՎՊՀ-ում արդարացել են, ռուսաց լեզուն շատ եմ սիրում, դրա համար էլ չեմ հիասթափվել: 
Լուսինե Խաչատրյան, ՎՊՀ, թարգմանչական
- Երբեմն մտածում եմ, որ կարող էի ուրիշ մասնագիտություն ընտրել, բայց մտածմունքս կապված չէ ՎՊՀ-ում մեր բաժնի ուսուցման որակի հետ, ինչից դժգոհ չեմ: 
Հեղինե Մկրտչյան, ՎՊՀ, լրագրություն 3
- Հիասթափություն չէի ասի, բայց լրագրողների հանդեպ մարդկանց վատ տրամադրվածությունը, վախը, երբեմն վատ վերաբերմունքը մտածելու տեղիք է տալիս:
Վարդ Հակոբյան, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղ, տնտեսագիտություն
- Ես չեմ ընտրել մասնագիտությունս, բայց չեմ էլ ափսոսում ու նույնիսկ ուրախ եմ, որ տնտեսագետ եմ դառնալու, եթե մինչև հիմա չեմ հիասթափվել, կարծում եմ, չի էլ լինի էտպիսի բան:
Էլեոնորա Անտաշյան, ՎՊՀ, լրագրություն 2
- Ուսանողական կյանքի մասին իմ պատկերացումներն են երևի խնդիրը, որ այդպես էլ չեն իրականացել: Միշտ Հայաստանից դուրս եմ պատկերացրել ուսանողական կյանքս,  սակայն դժգոհ չեմ, սպասելիքներս արդարացել են մասնագիտական առումով, չնայած որ, երբեմն մտածում եմ նաև բժշկության մասին...
Չմոռանանք՝
  Ամենադժվար մասնագիտությունը մարդ լինելն է:
Խոսե Մարտինն





Комментариев нет:

Отправить комментарий