11.02.2015

Ի՞նչ տարբերություն ... Հիմա ասեմ

Լրագրություն՝








Ցանցային








Տպագիր 












Համացանցի զարգացումը հեղափոխություն է, որը փոխում է նաև լրագրության ճակատագիրը: Այս զարգացումը բերում է նրան, որ համացանցը հասարակության համար դառնում է տեղեկատվության գլխավոր աղբյուրներից մեկը: Հայ ընթերցողների մեծամասնությունը հետաքրքրություն ունի ԶԼՄ-ների հանդեպ: Հաշվի առնելով արված հետազոտությունները, ինտերնետից օգտվողների մեծ մասը երիտասարդներն են, հետևում է, որ  օգտատերերի մոտ մեկ երրորդ մասը հետաքրքվում է առցանց նորություններով:
Փաստորեն, ամեն օր օնլայն մամուլ ընթերցողների քանակը գերազանցել է թերթերի սիրահարների թիվը:

1. Ցանցային լրագրությունը չունի ժամանակային սահմանափակում

Այն, ինչ  այսօր լրագրողը կարող է տալ հաշված րոպեների ընթացքում ցանցային լրագրության և տեխզարգացման շնորհիվ, չի ապահովել և չի ապահովի ոչ մի տպագիր ԶԼՄ: 

1. Տպագիր լրագրություն ունի << արխիվանալու բացառիկ տաղանդ>>:  

Ինֆորմացիան,  հնարավոր է <<անհետանա>>  ցանցային ԶԼՄ-ների անընդհատ թարմացվելու պատճառով, բայց այս վարկածը բացառվում է տպագիր մամուլում: 

2. Ցանցային լրագրությունը չունի տարածքային սահմանափակում:

<<Դու չես կարող, բայց ես կարող եմ>>  հենց այսպես է ասել համացանցը թղթին, երբ վերջինս լրագրողին գրելու համար ավելի մեծ տարածք տալու հնարավորություն չի ունեցել: )

2. Տպագրված ինֆորմացիան, փաստորեն, շատ ավելի լավ  ենք հիշում:
(Տպագի՛ր, ա՛յ քեզ առավելությո՜ւն):

NO comment )

3. Ցանցային լրագրությունը լրագրողին տալիս է հանրային քննարկումներին ներկա լինելու հնարավորություն:
<<Տպագի՛ր, էլի զիջում ես>>,- քմծիծաղեց Ցանցայինը:

Հոդվածի վերաբերյալ գրված կարծիքները ցանցային մամուլում հասնում է լրագրողին միանգամից՝ առանց միջնորդի:

3.  <<Բայց ես կարող եմ միշտ ձեռքի տակ լինել, երբ որ պետք եմ>>,-  հետ չմնաց Տպագիրը:

Եվ իսկապես, համացանցում կարդացածը գուցե և դժվարանանք գտնել կամ ուղղակի չփնտրենք, իսկ Տպագիրը միշտ ձեռքի տակ է, երբ որ պետք է ...

Իսկ այս երկուսը միշտ կվիճեն՝ կողք կողքի քայլելով ............

- Ես ամեն դեպքում առաջինն եմ ...
- Իսկ ես հավերժ ...
- Ես քեզ գերազանցել եմ ամեն առումով ...
- Երազումդ էլ չես տեսնի...

Նրանց ձայները հեռացան, անցան փողոցը ...
Շարունակեցին ճանապարհը...

Комментариев нет:

Отправить комментарий