06.12.2015

ԿԱՅԱՆԱԼ «ԲԱՐՍԱՅՈՒՄ» և ԼՔԵԼ ԱՅՆ…


Лионель Месси
Այն, որ անընդհատ լուրեր են պտտվում Լեո Մեսսիի «Ռ. Մադրիդ» տեղափոխվելու մասին` փաստ է: Սակայն այն, որ դա դեռ պաշտոնապես չի հաստատվել կամ որևէ պաշտոնական հայտարարություն չկա՝ նույնպես: Շշուկերը՝ իբր Մեսսին կլքի «Բարսելոնա»  ակումբը 2016-ին` վաղուցվանից են և շատերը կարծում են, որ առաջին ակումբը, որը կցանկանա «գնել» Մեսսիին՝ «Ռ. Մադրիդ» արքայական ակումբն է՝ տարեկան աշխատավարձ առաջարկելով 25 մլն եվրո:
Մեսսին առաջինը չէ, որ կատալոնական ակումբը կարող է փոխել արքայականով: Ամեն ինչ սկսվել է 1905 թվականից, երբ Լուչիանո Լիզ Ռագան լքեց «Բարսելոնան»:


Луиш Фигу1  1.      Լուիշ Ֆիգուն Բարսելոնա եկավ 1995 թվականին և կատալոնացիների լավագուն խաղացողներից էր: 5 տարվա ընթացքում ակումբը նրանից համաշխարհային մասշտաբի աստղ ստեղծեց: Սակայն արքայական ակումբի գայթակղությունն ուրիշ էր, ընդամենը 5 տարի հետո Ֆիգուն տեղափոխվեց Ռեալ 61 մլն դոլար աշխատավարձով: «Ռեալում» նրա առաջին խաղի ժամանակ երկրպագուները զանզան հիմար առարկաներ էին շպրտել՝ այդ թվում նաև խոզի գլուխ:

Микаэль Лаудруп  2.  Միքայել Լաուդրուպը 1991 թվականից խաղացել է «Բարսելոնայում» մինչև 1994 թվականը: Այնպես ինչպես փայլում էր «Բարսայում», Լաուդրուպը չփայլեց «Ռեալում», ընդամենը 2 տարի անց լքեց նաև այս ակումբը:









Роналдо и Рауль  3. Լեգենդար Ռոնալդոն «Բարսայում» քիչ խաղաց՝ ընդամենը մեկ տարի 1996 թվականին, բայց այդ մեկ տարում մեծ հաջողությունների հասավ, դրանցից ամենամեծերը՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակն էր, որին արժանացավ 37 խաղում խփելով 34 գնդակ և նույն տարում ճանաչվեց երկրագնդի լավագույն ֆուտբոլիստ: «Ռեալ» տեղափոխվելուց հետո, գրեթե բոլորն են հիշում, նա արդեն այնքան չէր փայլում իր խաղով և մարզավիճակով և 2006-ին լքեց ակումբը:


Бернд Шустер 4.Բերնդ Շուստերը 80-ական թվականներին «Բարսայի» ամենամեծ աստղերից էր: 1980-ին արժանացավ արծաթե գնդակին իսկ 1981-ին բրոնզե գնդակին: «Բարսայի» հետ հաղթեց 1985 թվականի Իսպանիայի առաջնությունը: Բայց 3 տարի անց, անցավ արքայականների կողմը, չնայած այնտեղ էլ էր հանալի խաղ ցուցադրում:

5



Рикардо Самора


5.Րիկարդո Զամորան, կարելի է ասել, ծնվել է «Բարսայում»: Նրա կարիեռայի մեծ մասը անցավ հենց այնտեղ, կայացավ այնտեղ: Նա այն դարպասապահներից էր, որի անունը միշտ կլինի «Բարսայի» լավագույնների ցուցակում, բայց 1929 թվականին նույնպես անցավ արքայական ակումբ, այնտեղ անցկացնելով 9 տարի:












Որքան էլ լավագույնները կայանում ու լքում են կատալոնական ակումբը, այնուամենայնիվ, «Բարսելոնան»  ժամանակակից գիգանտներից է, միևնույն ժամանակ անփոխարինելի իր երկրպագուների համար, անկախ նրանից ովքեր են խաղում կամ ովքեր են լքում ակումբը: Այն հիմա համեմատում են ԱՄՆ-ի հետ, ով բաժանում է իր դոլարը ողջ աշխարհին, ստիպում բոլորին խաղալ իր օրենքներով: Նույնկերպ «Բարսան» է հրամցնում իր ֆուտբոլը բոլորին, առաջարկում մի համակարգ, որտեղ նա անպարտելի է՝ լավագույնը:

Комментариев нет:

Отправить комментарий