«Դու հավատո՞ւմ ես այն ամենին ինչ անում ես …»
Բուդդան ասում է՝ «Հաղթիր ինքդ քեզ: Այդ դեպքում հաղթանակն իսկապես քոնը կլինի
և այն քեզնից չեն կարող խլել ո՛չ հրեշտակներն ու սատանաները և ո՛չ դրախտն ու դժոխքը»:
Ֆրանսիացի կինոռեժիսոր Լուի Մալի հեղինակած «Մարող լույսը»
ֆիլմի հիմքը Պիեր Դրե Լա Ռոշելի համանուն վեպն է: Չնայած ֆիլմի և վեպի ավարտները չեն
համապատասխանում՝ վեպում հերոսն ինքնասպան չի լինում:
Թերևս Լուի Մալը ցանկացել էր ցույց տալ հերոսի և հեղինակի ողբերգությունը: Վեպի հեղինակ Լա Ռոշելը 1945 թվականին ինքնասպան էր եղել, Գերմանիայի
կողմից Ֆրանսիայի օկուպացմանը մասնակից լինելու մեղադրանքի պատճառով: Նա կարծում էր, որ
Եվրոպայում ցանկացած հասարակական և քաղաքական գործունեության ու կազմակերպության տապալումի մեղքը Հիտլերինն էր:
Ինքը՝ Լուի Մալը, կարծում էր, որ այս ֆիլմով նա հետազոտում
է ուղին դեպի ինքնասպանությունը կամ որ նույնն է՝ ինչո՞ւ այդ մարդիկ ապրելու պատճառ
չունեն:
Կարծում եմ, ֆիլմում մեզ, ուղղակի, ցուցադրվում է դեպրեսիայի
դասական օրինակ, որը շատ լավ նկարագրել է Լա
Ռոշելը և հրաշալի խաղացել գլխավոր դերակատար Մորիս Ռոնեն:
Ալեն Լեռուան, ում շրջապատի մարդիկ միշտ նկարագրում են որպես
կենսուրախ, տարբեր միջավայերում իրեն լիարժեք դրսևորող տղամարդ, ում համար խենթանում
են կանայք, ում միշտ ներկայացնում են որպես հավերժ երիտասարդ, կորցրել է ապրելու ցանկությունը,
ողջ լինելու զգացողությունը,- « Եթե խմում և քնում ես սառած շիմաքարին, ապա ավելի լավ
է այն բացվի և դու վերջապես քնես դրա մեջ»:
Նա դադարում է զգալ իր շրջապատի մարդկանց, նրանց սերը և հոգատարությունը:
Ալենն ապրում էր այս մտքերի ազդեցության տակ՝ ալկոհոլիզմից
բուժումը, կնոջ հեռանալը և փողի բացակայությունը կամ որ նույնն է՝ սևի երեք, մուգ երանգները:
Եվ այս ամենը նրա մոտ մեկ հարց էր ծնում՝ ինչո՞ւ ապրել կամ
ընդհանրապես ծնվել:
Ալենը կարծում էր, որ իր կյանքում երբեք էլ ոչ մի թանկ ու
կարևոր բան չի եղել և նա ատում էր այն ամենն ինչ անցողիկ է, բայց ուզում էր փող ունենալ,-
« Ես ուղղակի միշտ ուզում էի մի քիչ փող ունենալ…»:
Ու նա վախենում էր … գուցե գալիքից:
Այս վիճակում գտնվող մարդուն ինչ էլ ասեն կամ համոզեն ընկերները, մոտիկ մարդին՝ օգուտ չէ- սրա
մասին շատ լավ գիտեն միայն հոգեվիճակն ապրած մարդիկ ու հարցն ամենևին էլ այս չէ՝ արդ՞ոք նա թուլակամ մարդ է, որովհետև մենք դառնում ենք այն, ինչ մտածում
ենք:
Ոչ ճիշտ մտածողությունն այն չարիքն է, որ մեզ ոչնչացնում է և նորից պատրաստ եմ
մեջբերել Բուդդայի խոսքերը,- «Դուք կարող եք
ասել, որ չեք կարող հսկել Ձեր մտքերը, մտքերը գալիս են, երբ ուզում են, բայց դրանք
չպետք է լինեն ծովի ալիքների նման և դա հնարավոր
է: Դուք չեք կարող արգելել թռչուններին ճախրել ձեր գլխավերևում, բայց անկասկած, դուք
կարող եք անգելել նրանց բույն դնել ձեր գլխի վրա»:
Այս սև-սպիտակ ֆիլմն անչափ գեղեցիկ է, և այն դադարում է ձանձրալի թվալ, երբ հստակ լսում ես հերոսների
ամեն բառը և երաժշտությունը, որոնք այդքան համահունչ
են, երբ սկսում ես հասկանալ, որ պատահաբար չեն ընտրված ո՛չ բառերը և ո՛չ կադրերը, երբ ամենքնն իր ասելիքն ունեն: Յուրաքանչյուրս կարող ենք այս ֆիլմի մեջ մեր ողբերգությունն ու թուլությունը գտնել և դա ամոթ չէ:
Գուցե և ճիշտ է առանց ինչ-որ մեկին բան ասելու, բոլորին հրաժեշտ տալով «գնալ քո սենյակում
ճամփորդության», այդ բոլոր չարիքներին, տանջանքներին
դիմանալու և դրանց դեմ պայքարելու փոխարեն, ինչը և արեց Ալենը … մի օր … հուլիսի 23ին
… լավ գրքի ու շամփայնի ընկերակցությամբ …
Ալենն անկասկած ճիշտ էր մեկ հարցում՝ «Դու հավատո՞ւմ ես այն ամենին ինչ անում ես…»
Աշխատենք երրջանիկ լինել, այլ ոչ
թե առաջինը …
Ֆիլմն այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий